Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը  06.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 22 SS 264 պ/հ (վարորդ` 45-ամյա Խ. Ա.) եւ «ԳԱԶ 2410» մակնիշի 43 LS 594 պ/հ (վարորդ՝ 51-ամյա Գ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները վարորդներ Խ. Ա.-ին  եւ. Գ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր,  Խ.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները: