Հաշվի առնելով հետիոտնին զիջելու հանգամանքով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախակի առաջացման վտանգը` ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից ու դրանց անցանկալի հետեւանքներից զերծ մնալու նպատակով 2015 թվականի օգոստոսի 18-ից Երեւան քաղաքի Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը չի գործելու (հանվելու են ճանապարհային նշաններն ու մաքրվելու է գծանշումը): Այս մասին հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

«Հորդորում ենք քաղաքացիներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից»,– ասված է ՃՈ հաղորդագրության մեջ: