Օգոստոսի 10-16-ին Ճապոնիայում շոգից 8 մարդ է մահացել, եւս մոտ 4 հազար մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի կազմում է նաեւ շտապօգնության ծառայությունը, նշել է, որ տուժածների մեծ մասը 70 տարեկանից բարձր մարդիկ են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Օգոստոսի առաջին շաբաթներին, երբ շոգը հասել էր գագաթնակետին, մի շարք պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը եղել է մինչեւ 39 աստիճան: