Անհրաժեշտ է լավագույն կերպով նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ՏԻՄ ղեկավարներին կազմակերպչական աշխատանքներ իրականացնել:
«Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է: Մեր երեխաները նորից դպրոց են գնալու, իսկ ամենափոքրիկ դպրոցականներն առաջին անգամ են մտնելու գիտելիքի աշխարհ: Մենք մեր կողմից պետք է անենք ամեն բան, որպեսզի այդ օրը նրանց համար տոն դառնա, ուրախություն բերի նրանց ծնողներին»,-ասել է վարչապետը:





























