Հայաստանի կառավարությունը հաստատել է հարկային հաշիվ-ապրանքագրերը (գործարքից հարկերը հաշվարկելու համար) չեղյալ համարելու կարգը: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ օգոստոսի 18- իր նիստում:
Տնտեսվարող սուբյեկտը կարող է չեղյալ հայտարարել հարկային հաշիվ-ապրանքագիրը հետեւյալ դեպքերում.
Եթե հաշիվ ապրանքագիրը դուրս է գրվել ապրանքի գնորդի անունով,
եթե այն լրացվել է այնպիսի սխալներով, որոնք կարող են գործարքի կողմերից մեկի համար հանգեցնել իրավական կամ ֆինանսական հետեւանքների (տուգանք, հարկերի դուրսգրման անհնարինություն եւ այլն),
Եթե այն լրացվել է այնպիսի սխալներով, որոնք ազդում են որեւէ հարկի հաշվարկի վրա:
Հաշիվ-ապրանքագիրը կարելի է չեղյալ համարել էլեկտրոնային կարգով, համապատասխան ծրագրի օգնությամբ: Թղթային տարբերակով չեղյալ համարելու համար պետք է գրառում անել այն չեղյալ համարելու պատճառների մասին:





























