Հարավային Ամերիկայի ակումբային ֆուտբոլի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Բրազիլիայի «Ինտերնասիոնալը»: Լիբերտադորեսի գավաթ խաղարկության եզրափակիչի երկրորդ խաղում բրազիլացիները տանը 3:2 հաշվով առավելության հասավ Մեքսիկայի «Գվադալախարայի» նկատմամբ: Առաջին խաղում եւս բրազիլացիներն էին հաղթել` 2:1 հաշվով: «Ինտերնասիոնալը» երկրորդ անգամ նվաճեց Լիբերտադորեսի գավաթը: Առաջինը եղել էր 2006-ին, երբ պարտության մատնեց «Սան-Պաուլուին»:

Մեկնաբանելով այս հաղթանակը` ֆուտբոլի արքա Պելեն ասել է, որ «Ինտերնասիոնալի» հաջողությունը մեղմեց այն դառնությունը, որ մնացել է աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի ձախողումից հետո, հաղորդում է Globe Esporte-ը: