«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Վլադիմիր Յակունինը հաստատել է, որ իրեն աշխատանք է առաջարկվել ՌԴ Դաշնային խորհրդում, եւ ինքը կարող է լքել իր պաշտոնը:
«Ռուսական երկաթուղիներ»-ը հեռագիր է հղել ընկերության աշխատակազմին, դուստր ձեռնարկություններին եւ արհմիություններին, որտեղ նշում է, որ վերջնական կադրային որոշումները կկայացնի պետության ղեկավարությունը:
«Ռուսական երկաթուղիների» ներկայացուցիչը հաստատել է հեռագրի առկայությունը: Փաստաթուղթը, ըստ տեքստի, թվագրված է օգոստոսի 17-ով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Յակունինի Սենատոր դառնալու մասին տեղեկությունն առաջինը բարձրաձայնել է Կալինինգրադի մարզային ընտրական հանձնաժողովը, որը նշել է, որ նահանգապետի պաշտոնակատար Նիկոյալ Ցուկանովը, ով տարածաշրջանի ղեկավարի թեկնածու է, Յակունինին առաջարկել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ դառնալ:




























