Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից օգոստոսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոմայրուղու 17-րդ կմ-ում տեղի է ունցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ալֆա-Ռոմեո» մակնիշի WDW 541 պետհամարանիշի ավտոմեքենան դուս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով վարորդ, 25-ամյա Արմեն Պողոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, մեքենայի ուղեւոր` 33-ամյա Կարեն Պետրոսյանը չի տուժել:
Փրկարարները տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Աբովյանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:




























