Բանգլադեշում 2 բլոգերների սպանության կասկածանքով արգելված իսլամիստական խմբավորման 3 անդամ է ձերբակալվել:
Երեքն էլ՝ Սադեկ Ալին, Ամինուլ Մոլիքը եւ Թոհիդուլ Իսլամը, Ալ Քաիդայի հետ կապ ունեցող Ansarullah Bangla Team խմբավորման անդամ են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Daily Star-ին:
Վերջին շրջանում Բանգլադեշում հաճախակի են դարձել անկախ աշխարհիկ բլոգերների դեմ հարձակումները: Փետրվարի 26-ին Դաքքայի համալսարանի տարածքում սպանվել է գրող եւ բլոգեր Ավիջիթ Ռոյը, նրա կինը՝ Ռաֆիդա Ահմեդ Բաննան, վիրավորվել է:
Եվս մեկ բլոգեր՝ Անանտա Բիջոյ Դասը, սպանվել է մայիսի 12-ին: Այս տարի հարձակման զոհ են դարձել նաեւ բլոգերներ Նիլոյ Չակրաբարտի Նիլն ու Վաշիկ ուր-Ռահմանը:





























