«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին հնարավոր է հրավիրվի Աժ արտահերթ նստաշրջան, որտեղ պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված Սահմանադրության նոր նախագիծը, որը դեռ ԱԺ չի ուղարկվել քանի որ պատրաստ չէ եւ չի հրապարակվել նախագծի 16-րդ գլուխը՝ «Անցումային դրույթները»։
Նշենք, որ հենց այդ դրույթներով պետք է հստակեցվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը դեռ լինելու է հին Սահմանադրությամբ ընտրված նախագահ, ով է լինելու իշխանության իրական ղեկավարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























