ԱՄՆ-ը 2015-ին Վրաստանին եւս 20 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի՝ «Դաշնակիցներին երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հանդիպում է ունեցել իր վրացի գործընկեր Թանաթին Խուդաշելիի հետ: «Նախարարը (Քարթերը) հաստատել է Վրաստանի հետ համագործակցելու ԱՄՆ մտադրությունը, ներառյալ ամենամյա երկկողմ եւ բազմակողմ զորավարժություններն ու թրեյնինգները»,-ասել է Քուքը:
Նա նաեւ հաստատել է, որ կշարունակվի Թբիլիսիի հետ համագործակցության զարգացումը՝ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի ձեւաչափով:





























