Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում` հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Հատուկ ջրափրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 31-ամյա Ն. Գ.-ին, ով տեղափոխվել է Սեւանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























