Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուից վերցնել կառավարություն ձեւավորելու իրավունքը:
Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարողացել կոալիցիա ձեւավորելու շուրջ համաձայնության հասնել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որն անհրաժեշտ էր կառավարություն ձեւավորելու համար:
Դավութօղլուն օգոստոսի 18-ին, Էրդողանի հետ հանդիպման ժամանակ վերադարձրել է կառավարություն ձեւավորելու մանդատը:
Եթե մինչեւ օգոստոսի 23-ը կառավարություն չձեւավորվի, Թուրքիայի նախագահը կցրի վարչապետի պաշտոնակատար (մինչեւ կառավարության ձեւավորումը) Դավութօղլուի վարչակազմը, եւ ժամանակավոր կառավարություն կձեւավորի մինչեւ հաջորդ ընտրություններ, որոնք նախատեսված կլինեն աշնանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:





























