Զինված մարդիկ կրակ են բացել Ստամբուլում Դոլմաբախչեի  պալատի մուտքի մոտ: Պատահարի վայրում պայթյունի ձայներ են լսվել, փոխանցում է Hurryet-ը:

Թերթի տվյալներով, երկու զինված տղամարդ հարձակվել են մուտքի դարպասների մոտ գտնվող ոստիկանների վրա: Ականատեսները հաղորդում են, որ մինչ այդ չարամիտները աղմկային նռնակ են պայթեցրել:

Պալատը Թուրքիայի վարչապետի նստավայրն է ու նաեւ Բոսֆորի ափին, Թաքսիմ հրապարակից հեռու Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը, փոխանցում է PBK-ն:

Ինչպես գրում է Haber 7-ը, երկու հարձակվողին էլ ձերբակալել են Գերմանիայի հյուպատոսարանի մոտ: Չարամիտների մոտ ինքնաձիգ զենք է հայտնաբերվել:

Dogan News գործակալության տեղեկությունների համաձայն, հարձակման հետեւանքով ոչ մեկը չի տուժել: Hurryet-ը տեղեկացնում է մի վիրավոր ոստիկանի մասին: