Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մեկ ամսով աշխատանքից հեռացրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշին, հաղորդում է TVI-ը: Պարզվում է` աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում Կեյրուշն անպատվել է ֆեդերացիայի հակադոպինգային կոմիտեի ղեկավար Լուիշ Օրտուին եւ բժիշկներին: Այսպիսով`Պորտուգալիայի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ի Կիպրոսի եւ Լեհաստանի հետ ընտրական հանդիպումները կանցկացնի առանց գլխավոր մարզչի: