Ռոտենբերգների ընտանիքը, որը Forbes-ի ցուցակի երեք մասնակցի է ընդգրկում` Արկադի Ռոտենբերգին (60-րդ տեղը, ըստ ամսագրի), որդուն` Իգորին (166-րդ տեղը) եւ եղբորը` Բորիսին (99-րդ տեղը) դադարել է գլխավորել Forbes ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների աղյուսակը:
Պարբերականը նշում է, որ ընտանիքի դեմ պատժամիջոցների մի տարվա ընթացքում Ռոտենբերգներն ընդհանուր առմամբ 2,6 միլիարդ դոլար են կորցրել, եւ այժմ ընտանիքի կարողությունը գնահատվում է 2,95 միլիարդ դոլար: Անցյալ տարի երեք գործարարի ընդհանուր կարողությունը գնահատվում էր 5,55 միլիարդ դոլար:
Իսկ աղյուսակն այժմ գլխավորում է ԲԻՆ ընկերության տերերի ընտանիքը, մասնավորապես` Միխայիլ Գուցերովը` (38-րդ տեղ), ինչպես նաեւ նրա եղբայրները` Սաիդ-Սալաման (142-րդ տեղ ) եւ Համզաթը, ինչպես նաեւ զարմիկը` Միխայիլ Շիշխանովը (139-րդ տեղ): Անցած տարվա ընթացքում նրանց կարողությունը եւս կրճատվել է, բայց ոչ այնքան զգալիորեն, որքան Ռոտենբերգներինը, ընդամենը 1 միլիարդ դոլարով` հասնելով 3,85 միլիարդ դոլարի:




























