Մոսկվայի բորսայում այսօր՝ օգոստոսի 20-ին, դոլարի փոխարժեքը անցել է 67 ռուբլուց: Մոսկվայի ժամանակով 10.05-ի դրությամբ ամերիկյան արժույթն արժեր 67,05 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը կազմում է 74,35 ռուբլի:

Ռուսական արժույթն արժեզրկվում է նավթի գնի նվազման ֆոնին: Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 2 դոլարով՝ հասնելով 46,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ռուսաստանի ԿԲ մողմից սահմանված դոլարի պաշտոնական փոխարժեքն այսօր կազմել է 65,72 ռուբլի, եվրոյինը՝ 72,71 ռուբլի: