Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Սուրենավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ռիմա  Մանուկյանը:

Նրա խոսքով` կնոջը տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինն այսօր մահացել է: 

Կարինե Թադեւոսյանն ամուսնացած էր , չէր աշխատում, ուներ 3 չափահաս երեխա: