Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անդամ Ահարոն Չիլինգարյանը։
«Առայժմ հստակեցված չէ` որտեղ ընկերությունը պետք է ԱԱՀ վճարի, եթե գրանցված է Հայաստանում, իսկ ծառայությունները մատուցում է, ասենք, Ռուսաստանում», - ասաց Չիլինգարանը։
Նրա խոսքով` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործում է 1996թ. ստորագրված համաձայնագիր «Եկամտահարկի եւ գույքահարկի կրկնակի հարկումը վերացնելու մասին»։ Այդուհանդերձ, դա վերաբերում է միայն ուղիղ հարկերին, այսինքն` ԱՀՀ–ի վրա չի տարածվում։
«Այս կապակցությամբ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան եւ Արդյունաբերողների եւ գործարարների միությունը պատրաստվում են պարզաբանումների համար հարցում անել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին»,– ասաց նա։




























