Հայ եւ ռուս տուրօպերատորները պատրաստվում են մոսկվայում ներկայացնել նոր զբոսաշրջային երթուղին դեպի Արեւմտյան Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
«Շնորհանդեսը, հույս ունենք կազմակերպել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աջակցությամբ: Բնականաբար, ժամկետները կախված կլինեն նրանցից, բայց կարծում եմ՝ մեզ կհաջողվի դա անել՝ հաշվի առնելով նախագծի կարեւորությունը»,-ասել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ 2015-ի գարնանը հայ եւ ռուս տուրօպերատորների պատվիրակությունն այցելել է Կարս եւ Սարիղամիշ՝ ծանոթանալու այդ տարածքներում ոչ միայն հայկական, այլեւ ռուսական հուշարձաններին:
Նրանք տեսարժան վայրերի ցանկում ցանկանում են ընդգրկել Կարսի Առաքելոց վանքը եւ Սարիղամիշում որսորդական տնակը, որը կառուցվել է Նիկոլայ 2-րդ ցարի համար:





























