Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 68,01 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 76,49 ռուբլու: Այս գներն արձանագրվել են Մոսկվայի բորսայում օգոստոսի 20-ի երեկոյան ժամը 23.44-ին, գորժարքների ավարտից մի քանի րոպե առաջ:
Ռուսական արժույթի արժեզրկումը պայմանավորված է նավթի գների անկմամբ. Brent տեսակի նավթի գինը նվազել է 47 դոլարից է մեկ բարելի դիմաց:
Ռուբլու նախորդ նման արժեզրկումը գրանցվել էր այս տարվա փետրվարի սկզբին, երբ դոլարի փոխարժեքը հասել էր 68,42 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 77,515 ռուբլու:




























