Հունաստանի նախագահ Պրոկոլիս Պավլոպուլոսն այսօր՝ օգոստոսի 21-ին, «Նոր ժողովրդավարություն» աջ ցենտրիստական կուսակցության առաջնորդ Վանգելիս Մեյմարակիսին կառաջարկի կառավարություն ձեւավորել: Այս առաջարկը պայմանավորված է նրանով, որ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը հրաժարական է տալիս ՝ հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

Ցիպրասը օգոստոսի 20-ին հայտարարել է իր կառավարության հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակաշրջանում շատ հնարավոր է, որ այսպես կոչված ծառայողական կառավարությունը Հունաստանի պատմության մեջ առաջին անգամ կգլխավորի կին՝ Արեոպագայի՝ այսինքն գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Տանու- Խրիստոֆիլուն:

Բայց խորհրդարանական ընտրություններ հայտարարելուց առաջ նախագահը կարող է մյուս կուսակցությունների առաջնորդներին առաջարկել կառավարություն ձեւավորել:

Գործակալության տվյալներով օգոստոսի 21-ին, առավոտյան ժամը 10-ին Մերմարակիսը կայցելի Պավլոպուլոսին, որպեսզի անձամբ ստանա կառավարություն ձեւավորելու մանդատը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: