Ստամբուլի եվրոպական մասի Կըրաչ թաղամասում երկու անհայտ անձինք հարձակվել են ոստիկանական վարչության շենքի վրա:
Իրավապահները միանգամից պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի րոպե, որից հետո ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը՝ ուղղաթիռների աջակցությամբ սկսել է հարձակվողների որոնումները: Ոստիկանության շենքին հարակից տարածքները շղթայված են, իշխանությունները փորձել են փակել ահաբեկիչների նահանջի բոլոր հնարավոր ճանապարհները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործողությունը շարունակվում է, ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածներ չկան:





























