Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի մասով եւս հարուցված քրեական գործը կարճվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, որ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ավելի վաղ փոխվել էր նաեւ Արայիկ Ենոքյանի խափանման միջոց կալանքը, բայց նա դեռ անազատության մեջ է: Բանն այն է, որ վերացվել է տարիներ առաջ նրա դեմ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով կիրառված համաներման որոշումը, այդ պատճառաբանությամբ էլ նրան չեն ազատում կալանքից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերացվել էր Գոհար Ենոքյանի մեղադրանքը: Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: