Ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները օգոստոսի 15-ից որպես անհայտ կորած որոնում էին Նորաշեն գյուղի բնակիչ, հոգեկան հիվանդությամբ տառապող, 29-ամյա Գեղամ Մանուկյանին: Նա նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում` օգոստոսի 18-ին, ժամը 19.30-ին, Գեղամ Մանուկյանը հայտնաբերվել է Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող այգում, ներկայացվել ոստիկանության բաժին, ապա հանձնվել ծնողներին: