Օգոստոսի 15-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 10-ին բաց պատուհանից մուտք են գործել 46-ամյա Ռուզաննա Շ.-ի բնակարան եւ գողացել 100 եվրո, 30.000 դրամ եւ ոսկյա զարդեր` պատճառելով 226.000 դրամի նյութական վնաս:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Էդգար Ս.-ն:
Օգոստոսի 18-ին, ժամը 19.00-ին, Էդգար Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Պարզվել է նաեւ, որ նա օգոստոսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում համանման եղանակով մուտք է գործել 76-ամյա Ժենյա Հ.-ի բնակարան եւ գողացել 71.000 դրամ:
Էդգար Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




























