Դիարբեքիրից Հայաստան ժամանած Էրդալ Մերկանը, որին մերժել էին մկրտել Հայ առաքելական եկեղեցում, առաջիկայում մկրտվելու է, սակայն հայտնի չէ, թե որ եկեղեցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Արևտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ Մերկանը դժվար թե մկրտության համար Հայաստան գա: Պատճառը, պատգամավորի խոսքով, ֆինանսական միջոցների սղությունն է եւ երկար ճանապարհը:

Նշենք, որ Մերկանի՝ անձնագրում փոփոխություն կատարելն ու դանավանքը «հայ քրիստոնյա» դարձնելու տեղեկատվությունն արձագանք է գտել նաեւ Թուրքիայում: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը կասկածի տակ է դրել Ախոյանի հայտարարությունը http://news.am/arm/news/282054.html Մերկանի անձնագրում կատարված փոփոխությունների մասին:

Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում նորից պնդեց, որ Էրդալ Մերկանն անձնագրում փոխել է դավանանքը. «Կարող են նաեւ լուսանկարները, իրենք էլ կհամոզվեն, որ ես ճիշտ տեղեկություն եմ հաղորդել»:

Հիշեցնենք, որ Էրդալ Մերկանն օգոստոսի սկզբին Հայաստան էր ժամանել՝ մկրտվելու նպատակով: Հայ առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել նրան: