Ֆիլիպինների հյուսիսային մասի յոթ բնակիչ դարձել է «Ինենգ» թայֆունի զոհ, եւս հինգը վնասվածքներ է ստացել, երկուսն էլ անհետ կորել են, այս մասին օգոստոսի 22-ին հայտնել է Արտակարգ իրավիճակներում կառավարման ազգային խորհուրդը:
Ավելի վաղ հայտնել էին հինգ զոհերի մասին:
Բաթանես, Ապայո եւ Կագայան նահանգների տարածքներում եւ Բաբույան կղզիներում կանխատեսվում է վատ եղանակը՝ ուժեղ կամ շատ ուժեղ պոռթկումներով, ասված է Արտակարգ իրավիճակներում կառավարման ազգային խորհուրդի վերջին հաղորդագրությունում:
Ժամանակավոր ապաստարաններ տեղափոխված ֆիլիպինների թիվը հասել է գրեթե 5.5 հազարի: Թայֆունը արդեն վնասել է ավելի քան 150 տներ, խախտել որոշ բնակավայրերի էներգամատակարումը: Մի շարք նահանգներում դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հետաձգվել օդային թռիչքները, ընդհատվել է նաեւ ծովային հաղորդակցությունը:





























