Չինաստանի Տյանցզին քաղաքում դյուրավառ նյութերի պահեստում օգոստոսի 12-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 121-ի: Ինչպես հաղորդում է CCTV-ն, նրանցից 119-ի մարմինները ճանաչվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պայթյունները տեղի էին ունեցել օգոստոսի 12-ին լոգիստիկ «Ժույհայ» ընկերության պահեստում: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է 114 մարդ, 57 հոգի համարվում է անհետ կորած: ՉԺՀ-ի Հանրային անվտանգության նախարարության տվյալների համաձայն, պայթյունի վայրում պահվում էին մոտ 3 հազար տոննա վտանգավոր նյութեր, ներառյալ` 700 տոննա նատրիումի ցիանիդ, 800 տոննա ամոնիումի նիտրատ եւ 500 տոննա կալիումի նիտրատ:





























