Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 22-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է ժամանել եւ բաժին տեղափոխվել 22-ամյա Աշոտ Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով: