Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անդամ երկրներին կոչ է անում ավելորդ շտապողականությամբ չարձագանքել Thalys գնացքի ուղեւորների վրա զինված տղամարդու հարձակմանը եւ հիշեցնում, որ Շենգենի նորմերը պիտի անսասան մնան: Այդ մասին հաղորդել է ԵՀ-ի մամլո քարտուղար Քրիստիան Վիգանդը:
Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել էր, որ իշխանությունները «պիտի ուսումնասիրեն բոլոր տարբերակները, բայց եթե դա անհրաժեշտ լինի, կարելի է փոփոխություններ մտցնել Շենգենյան համաձայնագրի մեջ »:
«Այժմ հախուռն արձագանքելու ժամանակը չէ: ԵՀ-ը չի մեկնաբանում մեկնաբանությունները, ինչ վերաբերում է Շենգենին, պարզ է, որ դա ԵՄ-ի ամենախոշոր ձեռքբերումներից մեկն է, Շենգենը փոփոխման ենթակա չէ: Շենգենյան տարածքի սահմաններում անվտանգության ստուգումները հնարավոր են, եթե չհամընկնեն սահմանային վերահսկողության հետ»,-հայտարարել է Վիգանդը` Բելգիայի վարչապետի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:





























