Հայաստանում սպառողները չեն կարող ստուգել իրենց երեխաների դպրոցական տետրի կամ պայուսակի որակը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը:
Նա նշել է, որ «Ստանդատրիզացման, սերտիֆիկացման մասին» օրենքի համաձայն, ապրանքների պարտադիր սերտիֆիկացումը մաքսային սահմանից տեղափոխվել է մանրածախ առեւտրի փուլ: «Իսկ այնտեղ ո՞վ է հետեւելու սերտիֆիկատին: Բնականաբար, սա չի կարող կասկածներ չհարուցել»,-ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ պետք չէ պացուցել, թե որքան կարեւոր են որակյալ ապրանքները երեխաների համար:
«Մարդկությունը մեզնից շատ առաջ եկել է «Լավագույնը՝ երեխաներին»
Ճշմարտության, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բոլոր ծագերում»,-հավելել է նա:




























