Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայի հյուսիսում հարված հասցնելու շուրջ: Այդ մասին   Թուրքիայի Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

 «Երեկ բանակցություններ են անցկացվել տեխնիկական կողմերի վերաբերյալ: Շուտով ԻՊ-ի դեմ համալիր գործողությանը կկարողանան միանալ Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան», - ասել է նա:

Նախարարի խոսքով, հարվածների թիրախային տարածքը կլինի Սիրիայի հյուսիսի` Թուրքիային սամանակից հատվածը, որտեղ նախկինում Անկարան նախատեսել էր անվտանգության գոտի ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Նա նաև ավելացրել է, որ սիրիա-քրդական Դեմոկրատական միասնության կուսակցությունը  (ԴՄԿ) «ԻՊ-ից ազատ գոտու մաս չի կազմի, եթե չփոխի իր դիրքորոշումը»: Սիրիացի քրդերը, նրա խոսքով, «Սիրիայի տարածքային ամբողջականության համար չեն պայքարում»: