«Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» չի դիմել գազի տարանցման դիմաց կանխավճար տալու խնդրանքով, որպեսզի Ուկրաինան վճարի գազը ստորգետնյա պահեստարաններ ներմղելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ուկրաինական ընկերության մամլո քարտուղար Ալյոնա Օսմոլովսկայան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա ճիշտ չէ: Կողմերը Մոսկվայում քննարկել են նոր ձմեռային փաթեթի պայմանները: Տարանցման դիմաց կանխավճարի մասին խոսք չի եղել», - ասել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Նավթոգազը» «Գազպրոմին» առաջարկել է վերադառնալ Վիկտոր Յանուկովիչի նախագահական ժամանակների սխեմաներին:





























