Էգեյան ծովում հունական Լեսբոս կղզու ափերի մոտ օգոստոսի 24-ին շրջվել է անլեգալ միգրանտներ տեղափոխող նավակը: Երկու մարդ խեղդվել է, վեցին հաջողվել է փրկել, հայտնում է Ինտերֆաքսը

Առափնյա պահակազորը հիմա զննում է ջրային տարածքը ՝ փնտրելով անհետ կորածներին: Լողալով ափ  հասած ու փրկված միգրանտներից մեկի խոսքով՝  նավակում 15 մարդ կար: