Մոսկվայի ոստիկանության աշխատակիցներն ընդհատել են «օրենքով գողերի» հավաքը, որի ընթացքում վերջիններս պատրաստվում էին քննարկել Ալթայան մարզում ազդեցության գոտիների ամրապնդմանը վերաբերող հարցեր, հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ կայքում: 

«Ձերբակալվածների մեջ երեք այսպես կոչված «օրենքով գող» կա` Տկաչը, Նոդարը եւ Կիսոն, ինչպես նաեւ քրեահանցագործ միջավայրի երեք առաջնորդ, որոնք Ալթայան մարզում են ապրում», — ասվում է հաղորդագրության մեջ: 

Ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսում գտնվող զվարճանքի համալիրում: ՆԳՆ-ի ունեցած տվյալներով, «քրեական միջավայրի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու Ալթայան մարզում ազդեցության գոտիների ամրապնդման հարցեր»: