Միացյալ Նահանգները Եվրոպայում F-22 կործանիչներ կտեղադրեն «Եվրոպական անվտանգության ապահովման նախաձեռնությունների» շրջանակում, հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը: Նա չի ճշտել ոչ ինքնաթիռների թիվը, որ էլ վերատեղակայման ամսաթիվն ու տեղը:
Եվրոպայում նորագույն կործանիչների տեղաբաշխումը դիտարկվում է որպես մի քայլ, որն ուղղված է ռուսական ենթադրյալ ռազմական ագրեսիայի վտանգին դեմ-հանդիման ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հանգստացնելուն: «Ուկրաինայում Ռուսաստանի գործունեությունը լրջորեն մտահոգում է մեզ եւ մեր եվրոպացի դաշնակիցներին», — հայտարարել է Ջեյմսը Պենտագոնում մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
Մինչ այժմ ռազմական գործողություններում F-22-եր կիրառվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:





























