«Դվին» հյուրանոցի ներդրողը նույնիսկ առաջ է անցնում ժամանակացույցից։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ի սկզբանե հյուրանոցի շինարարությունը պետք է ավարտվեր 2016թ․, բայց շինարարության ընթացքում շենքի կապիտալ վերակառուցման անհրաժեշտություն էր ծագել։ «Այդ պատճառով էլ մենք կհետաձգենք պահանջվող ժամկետները, որպեսզի արդյունքում ստանանք ժամանակակից հյուրանոցային համալիր»,- հայտարարել է Սահակյանը։
Հիշեցնենք, որ 2013 թ․ կառուցապատողը պետք է ներդներ 850 հազար դոլար, իսկ 2014 –ին ՝ 3․9 մլն դոլար։
Հիշեցնենք, որ դեռ 2003 թ հյուրանոցը վաճառվել էր «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը ընդամենը 3 մլն դոլարով Չակնհայտ նվազեցված գումար՝ նույնիսկ այն ժամանակով – խմբ):


























