Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, որին մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, բուժզննման նպատակով ԱԱՆ-ից կտեղափոխեն պատժիչ հիմնարկի բուժական հաստատություն: Այդ մասին haqqin.az-ին հաղորդել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաեւը:

Փաստաբանի խոսքով, Միրկադիրովը առողջական լուրջ խնդիրներ ունի: 

«Հայելի» թերթի տեսաբան Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է 2014-ի  ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նա մեղադրվում է Ադրբեջանի Քրեական Օրենսգրքի  թիվ 274 հոդվածով (պետական դավաճանություն): Լրագրողը հերքում է մեղադրանքը: