Օգոստոսի 19-ին Վայոց ձորի մարզում` Որոտան գետը Կեչուտի ջրամբարին միացնող թունելում մարդ է ընկել ջուրը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ քաղաքացին ընկել է Կեչուտի ջրամբարը եւ խեղդվել:
Ժամը 16.24-ին հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել Ջերմուկի բնակիչ, 60-ամյա Մանվել Օհանյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին:




























