Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի 2 հասցեում գտնվող շենքի մոտ գտնվող կոյուղու դիտահորից գազի ուժեղ հոտ է գալիս, լցվում հարակից տները, եւ բնակիչների շրջանում կան ինքնազգացողության վատացման դեպքեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով` դիտահորի մեջ գազի բալոն է դատարկվել, ինչի հետեւանքով գազի հոտը տարածվել է շենքի մուտքում եւ հարակից տարածքում:
Հրշեջ-փրկարարները բարձր ճնշմամբ ջրի շիթով իրականացրել են դիտահորի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում գազի հոտը թուլացել է:




























