«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությունից եւս մեկ հարձակվող է պահանջել: Ավելի վաղ, Արքայական ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մեսութ Օզիլն այս ամառվա վերջին ձեռքբերումն է: Սակայն Մոուրինյոն, որը խնդիր է դրել առնվազն երկու տիտղոս նվաճել նոր մրցաշրջանում, քննարկում է «Ռեալի» նոր ռմբարկուի չորս թեկնածություն` Ֆերնանդո Լիորենտեն` «Աթլետիկից», Դիդյե Դրոգբան «Չելսիից», Ռոմել Լուկական` «Անդերլեխտից» եւ Մարիո Գոմեսը` «Բավարիայից», հաղորդում է Marca-ն:
17-ամյա Լուկակայի համար մադրիդցիներն արդեն առաջարկել էին 20 միլիոն եվրո, սակայն բելգիացին չէր ցանկացել փոխել թիմը:



























