Հունաստան – Սերբիա բասկետբոլի ընկերական խաղում մրցակցին աթոռով հարվածելու համար Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է սերբ բասկետբոլիստ Նենադ Կրստիչին, հաղորդում է Ռոյթերսը: Հունաստանում գործում է «Սպորտում դաժանության դեմ» օրենքը, որն էլ խախտել է Կրստիչը: Պատժաչափի մասին դեռ հայտնի չէ: