Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ կլինի Սահմանադրական բարեփոխումներին միայն այն դեպքում, եթե նույնասեռ ամուսնությունների մասին դրույթ մտցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նախկին քաղաքապետը:

«Ես դեմ եմ, որ գեյերի ամուսնությունը Հայաստանում թույլատրվի: Եթե էդ կետը մտնի, ես բարեփոխումներին դեմ եմ լինելու: Հակառակ դեպքում, կողմ կլինեմ»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Նա հերքեց նաեւ տեղեկությունները, թե հունվարից ինքը վերադառնալու է ակտիվ քաղաքականություն:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է Սահմանադրության նոր նախագծով թույատրել նույնասեռ ամուսնությունները: