Գվատեմալայի գլխավոր դատախազը տվել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինայի ձերբակալության օրդերը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ դատարանը Գվատեմալայի նախագահին արգելել էր լքել երկիրը, մինչ այդ Մոլինան զրկվել էր անձեռնմխելիությունից:

Երկրի նախագահին մեղադրում են՝ մաքսային մարմինների գործունեությունում հայտնաբերված լայնածավալ կոռուպցիոն սխեմային առնչություն ունենալու համար:

Նախագահն ինքը բազմիցս հայտարարել է,  որ ոչ մի առնչություն չունի ապօրինի գործունեության հետ  ու շեշտել, որ ինքը «անթերի չէ, ինչպես եւ ցանկացած գվատեմալցի,  եւ սխալներ գործել է»: