Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով 11 չվերթ է հետաձգվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին:

«Ընդհանուր առմամբ հետաձգվել է 11 չվերթ, բոլորն էլ մեկնումներ են, իսկ ժամանումների ուշացում չկա»,- նշել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել են, որ «Դոմոդեդովո» օդանավակայի հարկերից մեկում հրդեհ է սկսվել, որի հետեւանքով շենքից էվակուացվել է մոտ 3 հազար մարդ: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը պղնձյա լարերի կարճ միացումն է եղել: