Տաջիկստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները եւ ազգային անվտանգության պետական  կոմիտեն շարունակում են Դուշանբեից 40 կմ արեւելք ընկած Ռամիթի կիրճում ահաբեկիչների որոնումները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տաջիկստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Ջալալոդին Սադրիդինովին։

Նա հիշեցրել է, որ անցյալ օրը Տաջիկստանի  պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդի հրամանատարությամբ Վահդաթ քաղաքի ՆԳ վարչության շենքի վրա ահաբեկչական խմբավորման կազմակերպած 2 հարձակումների պատճառով զոհվել էր 8 ոստիկան։ 9 ահաբեկիչ սպանվել էր, 6-ը՝ ձերբակալվել։ Իսկ Նազարզոդը կարողացել էր դիմել փախուստի եւ թաքնվել Ռամիթի կիրճում։