ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Մանհեթեն կղզու Բրայանթ զբոսայգում ծառի տապալումից առնվազն 5 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաընկերությանը։

Ծառը կոտրվել է 4 մ բարձրության վրա, հայտնում են ականատեսները։

Տուժածներին բուժօգնություն է ցուցադրվել։ Աշխատակիցները ստիպված են եղել սղոցել ծառի բունը։