Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնագծում ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ առաջնագծում մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: