ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անդրադարձել է շփման գծում վերջին լարված իրավիճակին։

Նրա խոսքով՝ հուսալի տեղեկություններ կան, որ երկու կողմերն էլ ականանետեր են օգտագործել, ինչի պատճառով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ կան։ «Էսկալացիան պատասխան չէ»,- գրել է դիվանագետը իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Ուորլիքը հրապարակել էր 120 մմ տրամաչափով արկի նկարը՝ նշելով, որ նման լարումն անթույլատրելի է։